-
22.05.2014|
20:30
Նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահար կրակոցով հայ զինծառայողին խոցելուց հետո, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
-
22.05.2014|
20:23
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ Թայլանդի Թագավորություն այցելելուց` երկրում ստեղծված լարված իրավիճակի պատճառով:
-
22.05.2014|
17:38
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-ին Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի «Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի» գործողությանը և «Վճռական աջակցություն» ձևաչափով իրականացվելիք առաքելությանը մասնակից երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի ձևաչափով հերթական նիստերին:
-
22.05.2014|
17:00
Մայիսի 23-ին Երևանում կբացվի «Ողջ մնալու արվեստ» դպրոցը։ Նախաձեռնությունը հետախույզ, հատուկ նշանակության խմբի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովինն է։
-
22.05.2014|
16:11
Վաղը` ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի հայ-ռումինական բարեկամությունը խորհրդանշող համերգ՝ երկու փայլուն հյուրեկ արտիստների մասնակցությամբ:
-
22.05.2014|
14:25
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ նկարիչների միությունում այսօր մասնակցել է Գեղարվեստի պետական ակադեմիայի 2014 թվականի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը` «Համակարգչային նախագծում և կերամիկա» մասնագիտության գծով:
-
22.05.2014|
13:45
Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազանվուրն իր 90-ամյակը կնշի Բեռլինի բեմերից մեկում: Տարին սկսվել էր համերգային շրջագայություններով: Համերգային բուռն գործունեություն է սպասվում հատկապես ամռանը: Երգիչը կլինի Ֆրանկֆուրտում, Լոնդոնում, Վարշավայում, Բարսելոնում և Հռոմում, աշնանը՝ Մոսկվայում և Անտվերպենում:
-
22.05.2014|
13:36
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
-
22.05.2014|
13:31
Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների հարցերով խորհրդակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
-
22.05.2014|
11:41
Ռուսաստանը ՈԻկրաինայի սահմանի մոտ գտնվող զորքերը` ռազմական տեխնիկայի հետ միասին ուղարկում է իրենց մշտական տեղակայման վայրերը: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: